ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռում կատարվել է նորապսակների օրհնության կարգ

Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռում կատարվել է նորապսակների օրհնության կարգ
14.02.2021 | 22:58

Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին, Սուրբ Գայանե վանքում փետրվարի 14-ին կատարվել է նորապսակների օրհնության կարգ, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նորապսակների օրհնության կարգից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով իր օրհնությունն ու նվերներն է բաշխել նորապսակ սարկավագներին և տաճարում ներկա նորապսակ զույգերին։

Դիտվել է՝ 22969

Մեկնաբանություններ