ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Իշխան Սաղաթելյան. Դուք պետք է հիշեք բոլոր ոստիկաններին, որոնց սոված-ծարավ թողել էին սարերում, թողել էին Շուշիում

Իշխան Սաղաթելյան. Դուք պետք է հիշեք բոլոր ոստիկաններին, որոնց սոված-ծարավ թողել էին սարերում, թողել էին Շուշիում
23.02.2021 | 21:07

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել է ոստիկաններին։ «Ես հստակ կոչ ունեմ ոստիկաններին՝ դուք պետք է հիշեք բոլոր ոստիկաններին, որոնց սոված-ծարավ թողել էին սարերում, թողել էին Շուշիում», - նշել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ ոստիկաններն էլ պետք է արժանապատվություն ունենան՝ իրենց ընկերների, գործընկերների ինքնասիրության, արժանապատվության համար պետք է չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրամանները:

Դիտվել է՝ 11444

Մեկնաբանություններ