«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Ասում են

Ասում են
18.03.2022 | 10:19

Այս լարվածության պայմաններում մենք նախագահի երդմնակալության արարողություն ենք անում, իսկ նախագահի պարտականություններն ստանձնած մարդն ասում է՝ «հետո՞ ինչ, որ կրակում են, մենք գնում ենք խաղաղության»։ Կներեք, խաղաղության գնում են զորեղները, որոնք պարտադրում են։

Իսկ ով աղերսում է խաղաղություն, երբեք չի ստանալու խաղաղություն։ Ախր ո՞նց կարելի է այսքան պատմություն չիմանալ ու պատմությունից դասեր չքաղել։ Չերչիլն ասում էր. «Երբ պատերազմի և խայտառակության միջև նախընտրում ես խայտառակությունը, ապա, որպես «պարգև», ստանում ես նաև պատերազմ»։ Այսինքն, մենք, այս խայտառակությունը նախընտրելով, ի վերջո ստանալու ենք նաև պատերազմ։ Եթե մեզ թվում է, որ խայտառակվելն այն գինն է, որի դիմաց մենք խաղաղություն ենք ստանալու, չարաչար սխալվում ենք։ Մենք այդ խաղաղությունը չենք ունենալու, ստանալու ենք շատ ավելի խայտառակ պարտություն և շատ ավելի կործանարար պատերազմ, եթե շարունակենք տառապել խաղաղապաշտությամբ։


Գագիկ Գինոսյան

Դիտվել է՝ 35513

Մեկնաբանություններ