ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Նրանց տեսակը հասարակությունում այլևս տեղ չունի. Տիգրան Աբրահամյան

Նրանց տեսակը հասարակությունում այլևս տեղ չունի. Տիգրան Աբրահամյան
05.06.2022 | 10:51

ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծել։
Ով ինչպես կարողանում էր, արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով։


Դեմքները փակ էր, որովհետև այն ամենը, ինչ անում են ուժային կառույցները, հակաիրավականից բացի պարզապես ամոթ է, ու ամեն մարդ չէ, որ կարող է բաց դեմքով դուրս գալ հասարակության առաջ։
Ոստիկանական խուլիգանություննների, բռնարարքների հետևանքով վնասվածքներ, կոտրվածքներ ստացող քաղաքացիները կառողջանան ու կվերադառնան, սակայն ոստիկանության մի շարք աշխատակիցների ամբողջ կյանքում հետապնդելու է այն պարզ ճշմարտությունը, որ իրենց տեսակը հասարակությունում այլևս տեղ չունի:

Դիտվել է՝ 7738

Մեկնաբանություններ