ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Իրական պատմագրություն. Ավետիք Իշխանյան

Իրական պատմագրություն. Ավետիք Իշխանյան
25.08.2022 | 07:18

Արդյոք ապագա հայ պատմաբանները կներկայացնե՞ն այն ճիշտ իրականությունը, որ տեղի է ունենում այսօր Հայաստանում և Արցախում, թե՞, ինչպես միշտ, մեղավորներ կփնտրեն արտաքին ուժերի մեջ՝ մեղադրելով Ռուսաստանին, հավաքական Արևմուտքին։


Իսկ իրականությունն այս է․ Հայաստանի իշխանությունները, համաձայնության գալով Ադրբեջանի հետ, հանձնարարեցին իրենց ենթակա Արցախի իշխանությանը արտաքսել պատմական հայոց հողերից Բերձորի, Աղավնոյի, Սուսի հայ բնակչությանը։ Այդ նույն ժամանակ Հայաստանի պաշտոնյաները շքեղ հարսանիքների, շրջագայությունների և վայելքների մեջ էին, շքեղ առանձնատներ էին ձեռք բերում ԱՄՆ-ում։ Վարչապետի եղբայրը շքեղ առանձնատուն էր կառուցում, իսկ Արցախի նախագահը նույնպես շքեղ առանձնատուն էր կառուցում Սևանի ափին։

Դիտվել է՝ 11361

Մեկնաբանություններ