«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Ծակ գլուխները

Ծակ գլուխները
09.12.2022 | 09:41

Լսեցի ԿԳՄՍ նախարար կոչվող Վահրամ Դումանյանի «մասնագիտական» խոսքը թամանյանական կոթող կառավարական շենքի վրա 6000 անցքեր բացելու մասին։ Պարոն նախարարն ասում է, որ ինքը ճարտարապետ չի և չի կարող մասնագիտական գնահատական տալ տեղի ունեցածին։ Կարծեմ՝ նախարարության անվան մեջ Մ տառը նշանակում է մշակույթ։ Պարզվում է, ըստ նախարարի, ճարտարապետությունը մշակույթ չէ։

Նախարարն ասում է, որ բոլոր անցքերը կվերականգնվեն։ Չգիտես ինչ ասել։ Կասեմ միայն հետևյալը․
-Չգիտեմ, թե ինչպես են վերականգնելու անցքերը, որ հետքերը չմնան։ Պարզ է, որ դա անհնար է, և այդ անցքերի հետքերը խարան են լինելու այսօրվա անմշակույթ իշխանության ճակատին։ Եվ վերջապես, պարոն նախարար, եթե շենքի անցքերի վերականգնումը, Ձեր կարծիքով, հնարավոր է, իսկ ի՞նչ կարծիքի եք՝ կառավարության աանդամների գլուխների ծակերը կամ անցքերը վարականգնել հնարավո՞ր է, թե՞ ոչ։
Իհարկե՝ ոչ։


Ավետիք Իշխանյան

Ծաղրանկարը՝ Նիկոլայ Մանուկյանի (ՆԻԿՕ)

Դիտվել է՝ 12943

Մեկնաբանություններ