ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Կարող է ձնագնդու էֆեկտն աշխատել

Կարող է ձնագնդու էֆեկտն աշխատել
28.12.2022 | 08:31

Լավ ու վատ ժողովուրդներ չկան, կան որոշումների կայացման էֆեկտիվ կենտրոններ, կամ դրանք չկան:
Իշխանափոխության մասին ցանկացած խոսակցություն սին է, մինչև որ իշխանության փոփոխության համար որոշումների կայացման կենտրոն չլինի, իսկ դրա համար պետք է մի քանի սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության եկած, միմյանց հետ փոխհարաբերությունների կանոնները հստակեցրած, այդ թվում նաև որոշումների կայացման լեգիտիմ մեխանիզմներ ձևավորած կազմակերպված խումբ:


Տվյալ պարագայում կարող է ձնագնդու էֆեկտն աշխատել, քանզի դրա պահանջը հրատապ է բոլորի համար:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 17033

Մեկնաբանություններ