Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Բավ է ձեր անմիտ սպասելիքներով ուժեղացնեք դավաճաններին

Բավ է ձեր անմիտ սպասելիքներով ուժեղացնեք դավաճաններին
15.08.2023 | 07:56

Երբ Նիկոլից խնդրում կամ պահանջում եք, որ ձեր հարկերից գոյացած միջոցները ձեր անվտանգության համար ծախսի, այլ ոչ՝ մարգինալ զանգվածներին զվարճացնելու, ապա դեռ չեք հասկացել, որ Նիկոլը դավաճան է:

Դեռ չեք հասկացել, որ մեր առկա ձախողումների հեղինակը նա է, և դեռ սպասելիքներ ունեք նրանից: Կնշանակի՝ դեռ համագործակցում եք նրա հետ, քանզի սպասելիք ունեք, հավատ ունեք առ այդ անձ:

Եթե դեռ Նիկոլին հավատում եք, ուրեմն համագործակցում եք նրա հետ: Հենց դադարեք հավատալ և սպասելիք ունենալ նրանից, ձեր համագործակցությունը նրա և նրա թիմի հետ կդադարի, և նրանք կթուլանան:

Բավ է ձեր անմիտ սպասելիքներով ուժեղացնեք դավաճաններին:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ