«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Նիկոլենք դաժան փորձության են մատնել արցախահայությանը, որպեսզի այդ կերպ երկարաձգեն իրենց աղետաբեր իշխանությունը

Նիկոլենք դաժան փորձության են մատնել արցախահայությանը, որպեսզի այդ կերպ երկարաձգեն իրենց աղետաբեր իշխանությունը
15.08.2023 | 19:52

Անչափ դժվար է Հայաստանում կամ Սփյուռքում ապրողների համար` գրել այս մասին:

Հոգեբանորեն ծանր է, երբ դու շրջափակման մեջ չես, ունես բնականոն կյանքի համար բավարար պայմաններ, ու փորձում ես թեկուզ խոսքերով քաջալերել կյանքի ու Հայրենիքի համար պայքարողներին:

Վստահ եմ, որ հայության գերակշիռ մասը, ամեն պահի, հոգով ու մտքով Արցախի մեր հայրենակիցների հետ է:

Տևական ժամանակ է, ինչ լիակատար պաշարման մեջ հայտնված Արցախը` միայնակ, ինքն իր ուժերով ու սահմանափակ ռեսուրսներով պայքարում է բոլորիս համար: Գիտակցող մարդիկ բացահայտ խոստովանում են, որ 120 000 մեր հայրենակիցները, պայքարելով ապրում են մեր հայրենիքի այն հատվածում, որից կախված է նաև մայր Հայաստանի ճակատագիրը:

Չգիտակցողներին պետք է բացատրել, որ Արցախում ապրող յուրաքանչյուր հայրենակից, անուղղակի կերպով պայքարում է Լոս Անջելեսից մինչև Վլադիվոստոկ սփռված մեր հայրենակցների` ազգային պետություն ունենալու իրավունքի համար:

Մինչ մենք Երևանում, Գյումրիում, Վանաձորում կամ այլուր զբաղված ենք մեր գործերով, իր հողին կառչած և սեփական ուժերով սովի դեմ պայքարող արցախցին` պայքարում է նաև Հայաստանի անվտանգության ու ապագայի համար:

Նիկոլենք դաժան փորձության են մատնել արցախահայությանը, որպեսզի այդ կերպ երկարաձգեն իրենց աղետաբեր իշխանությունն ու փորձեն «ապահովագրել» Հայաստանը: Այնինչ, եթե լսեին ընդդիմությանը` այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ և´ Արցախի, և´ Հայաստանի անվտանգության համար:

Բոլորս մեկ մարդու պես պարտավոր ենք գնահատել արցախահայության դիմադրությունն ու աննահանջ պայքարը:

Յուրաքանչյուր մեկը, ով չհասկանալով, հրապարակային որևէ ծուռ խոսք կասի Արցախում ապրող հայրենակիցների մասին` պետք է կոպիտ սաստել ու անարգել:

Լրատվամիջոցներին խնդրում եմ, ոչ մի կերպ չլուսաբանեն այն եզակի քաղաքացիներին, ովքեր նիկոլաբար կասեն, որ «Արցախը Ադրբեջանինն է»:

Դա միայն Նիկոլին է հարիր:

Նույնիսկ իր թիմակիցներն ամոթից շիկնում են, երբ դեմ առ դեմ քննադատում ես Նիկոլի կապիտուլյացիոն, կործանարար «քաղաքականությունը»:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2868

Մեկնաբանություններ