«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Մենք սա չենք մոռանալու

Մենք սա չենք մոռանալու
20.08.2023 | 15:15

Բավական չէ, որ թշնամու և բոլոր հակահայ ուժերի հետ գործարքի գնալով` առանց Արցախի մասնակցության Համահայկական խաղեր կազմակերպեցին, Արցախի անվան փոխարեն պաստառին Ստեփանակերտ գրեցին ( ի դեպ, սա շուրջ 2000 տարի առաջ հիմնադրված բնակավայր` պատմական Վարարակն է), դեռ մի բան էլ արցախցի մարզիկներին մեդալներ չհասավ։

Ի՞նչ է, սրա համար նու՞յնպես գործարքի էին գնացել իրենց տերերի հետ, որ ամեն գնով չհնչի շրջափակված Արցախի անունը, որը մինչև մանկուրտոկրատիայի` անհայրենիքների, իշխանության ասպարեզ գալը պետական միավոր էր, ընտրություններ էր անցկացնում ժողովրդավարության բոլոր նորմերով ու արժանանում նույն այդ միջազգային հանրություն կոչվածի քաղաքական բարձր գնահատականին։

Մինչդեռ իրենց հոգում, շատ չէ` ընդամենը մի պտղունց Հայրենիք կրող կազմակերպիչները այս հարթակը կարող էին դարձնել Արցախի անունը բարձր հնչեցնելու և հումանիտար աղետի մասին բարձրաձայնելու միջոցառում։

Եվ, այո՛, պիտի արցախցի մարզիկները` ի հեճուկս թշնամու և երկակի ստանդարտների մեծագույն վարպետ նույն միջազգային հանրության, ստանային իրենց արդարացի նվաճած ոսկե մեդալները և հնչեր Արցախի հիմնը։

Մենք սա ևս չենք մոռանալու։

Սրանց նման կերպարներով զբաղվելու ենք, որքան ժամանակ էլ անցնի։

Հայրենադավությունը, արցախուրացությունը պիտի իր գնահատականին արժանանա։

Սրա համար էլ են պատասխան տալու, քանզի այս իրավիճակում ոչ մի տեսակի դետալ մեզ համար աննշան մանրուք չէ։

Շնորհակալ ենք գյումրեցի մեր հարգելի Վարպետին` Артур Геворгян-ին այս կարևոր անդրադարձի ու տեղեկության համար։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4139

Մեկնաբանություններ