Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հետընտրական պոստուլատներ

Հետընտրական պոստուլատներ
19.09.2023 | 08:05

Պոստուլատ N1

Մարդկանց մեծ մասը չմասնակցեց ընտրություններին, որովհետև հույս չունեին, որ ընտրություններով կարելի է իրավիճակ փոխել։ Այդ համոզմունքը ջարդվեց։ Հիմա այդ հույսը ծնվեց։

Պոստուլատ N2

Փողը որոշիչ չէ։ ՔՊ-ի և «Ապրելու երկրի» արդյունքները ցույց տվեցին, որ փողը կարևոր ռեսուրս է, սակայն՝ ոչ որոշիչ։ Առաջնայինը քաղաքական բովանդակությունն է։

Պոստուլատ N3

ՔՊ-ի համակարգը սկսում է փլուզվել, սպասենք առնետավազքին։ ՔՊ-ի արհավիրքներով լի դարաշրջանի ավարտը սկսված է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ