«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Արցախում մեկնարկել է զինաթափման պրոցեսը

Արցախում մեկնարկել է զինաթափման պրոցեսը
24.09.2023 | 15:55

Ադրբեջանցիք հպարտությամբ ցուցադրում են հանձնված զենքն ու զինամթերքը: Զինաթափումը չի կարող չանհանսգատցնել մարդկանց, քանզի անզեն մնալը զինված թշնամու դեմ մահացու վտանգ է:

Բայց դա առաջին հայացքից: Նախ, արցախցիները լրիվ չեն զինաթափվում, ահագին բան մնում է, բացի այդ, հարկ եղած դեպքում, ժամերի ընթացքում կստանան ամեն ինչ:

Երկրորդ՝ ըստ ամենայնի, կան երկաթե երաշխիքներ, որ Ադրբեջանը էլ չի դիմի ուժի, այս հարցով կան պայմանավորվածություններ ռուսական կողմի հետ, որոնց խախտումը կհանգեցնի թյուրքական աշխարհի դարի ողբերգության:

Խոսքը Արցախի ճանաչման մասին է:

Ի վերջո, ո՞րն է ռուսների ասածը: Ռուսներն ասում են հայերին ու ադրբեջանցիներին. դուք պարեցիք բոլոր պարերը, մեզնից գաղտնի Եվրոպայում ձեր արևին հարցեր լուծեցիք, Արցախ հանձնեցիք ու ստացաք, դա էլ քիչ է՝ ամսի 19-ին Արցախի հայաթափման համատեղ օպերացիա սկսեցիք, որը մենք կանխեցինք:

Հիմա, մենք ձեզ ու ձեր արևմտյան կոլեգաներին ևս մեկ նվեր կանենք՝ կզինաթափենք արցախցիներին, հավատալով ձեր բանավոր խոստումներին:

Բայց չմոռանաք, որ ձեր հերն անիծելը երկու րոպեի գործ է նախագահ Պուտինի համար: Հրամանագիրը կստորագրվի, միջազգային հանրությանը կտեղեկացվի, Ադրբեջանին էլ կառաջարկվի դուրս գալ Արցախի ճանաչված հանրապետության տարածքից:

Դուրս չգալու դեպքում տեղի կունենա այն, ինչ տեսնում ենք բանդերական ՈՒկրաինայում, իսկ Ադրբեջանն էլ ՈՒկրաինա չէ, շատ արագ ոտքերը կտնկի, ոչ ոք զենք ուղարկելու հնարավորություն չի ունենա:

Իսկ եթե շատ հաբռգեցին թուրքերը, հարցը կթևակոխի Ադրբեջանի տոտալ դեկոմունիզացիայի փուլ:

Կարծում եմ, այլ բացատրություն չկա ռուսական կողմի գործողություններին:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3081

Մեկնաբանություններ

Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել
Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»
Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»