ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Երկիրն էր կործանում՝ չլեգիտիմացնեիք

Երկիրն էր կործանում՝ չլեգիտիմացնեիք
05.10.2023 | 14:11

Պատգամավորական մանդատը երկու տարի անիմաստ գրկած- նստած дармоед-ները՝ Փաշինյան Նիկոլին խորհուրդ են տալիս հրաժարվել վարչապետի պաշտոնից:

-Երկիրն ես կործանում,-խրոխտ ու մտահոգ հայացքով հայտարարում են ԱԺ դահլիճում:

Երկիրն էր կործանում՝ չլեգիտիմացնեիք:

Երկիրն էր կործանում ՝ ձեռը բռնեիք:

Երկիրը քիչ կեղեքեիք, որ երկու կտոր դեպոզիտի ու Երևանում մի քանի անշարժ գույքի համար հետը անդրկուլիսյան պայմանավորվածությունների չգնայիք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2883

Մեկնաբանություններ