Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները

Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները
02.12.2023 | 09:14

Ո՞վ հասցրեց տոտալ անվստահության երբեմնի հուսալի դաշնակից պետությունների միջև:

Երեկ նկատեցի, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի մուտքի մոտ դաշտային ինժինիերական աշխատանքներ են կատարվում, մասնավորապես խրամատներ, ժամանակվոր (գաբիոններով) ցանցապատնեշներ հողով լցված: Տպավորություն է, որ ժամ առ ժամ հարձակման են սպասում։

Եթե ավելի պատկերավոր նկարագրեմ, ապա ամբողջովին կահավորված է, ինչպես կահավորված են լինում դիրքերը առաջնագծում մարտից առաջ:

Հասկանալի է և տրամաբանական, որ բազան պարտավոր է ավելի զգույշ լինել այնպիսի անտրամաբանական կառավարության օրոք, ինչպիսին Հայաստանի օկուպանտ կառավարիչներն են:

Իրականում այս ամենը ահազանգ է հայ հասարակությանը հերթական և մոտալուտ աղետի մասին, որը ծնել են 2018-ին եկած թավշյա բռնապետերը։

Ամբողջապես անվտանգային համակարգից զրկված երկրում մի պահ պատկերացրեք ռուսական ռազմաբազայի հեռանալուց հետո թրքական զորքերի վայրագ մուտքը Հայաստան, նրանց անասնական խրախճանքը:

Ինչևէ, աչքիս եկավ Սիրիան, ՈՒկրաինան...

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3666

Մեկնաբանություններ