ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Մեսիջներ

Մեսիջներ
08.01.2024 | 16:05

Ադրբեջանցիները, պարզվում է Նիկոլի խաղաղության մուրացկանությանն ընդառաջ Ամանորին մի լավ կրակել են Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ դրանից առաջ էլ դիվերսիոն խումբ են ուղարկել նույն հանքավայր և մեսիջներ թողել մեզ՝ հասկացնելով, որ ե՛րբ ցանկանան և որտե՛ղ ուզենան կմտնեն...

Իսկ շոուների սիրահար ՊՆ ղեկավար «ասֆալտ» Սուրիկն անվտանգ զորամասեր էր այցելում ու, որքան կարելի է հասկանալ, ամեն ինչ արել է, որ այս տեղեկությունը գաղտնի մնա ու հանկարծ չխանգարի իրենց Ամանորի շոուներին...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5205

Մեկնաբանություններ