«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Հայր լեռ

Հայր լեռ
26.02.2024 | 16:14

1

Եվ Արարատը մերը եղավ

արյամբ, հոգով ու ներշնչանքով,

Տիրոջ կնիքով կտակվեց մեզ

իր լիակատար արարվածքով -

անեղծանելի չքնաղությամբ,

հինգ հազար մետրից վեր հասակով,

Մասիս մասմաքուր անվամբ փոխնակ

եւ աստվածաշունչ հիշատակով,-

Սիս լեռնիկի հետ միասնությամբ՝

մեր ձեռքերով նա երկիր կռեց -

լայնածավալ ու դաշտանկար,

լեռնապարերով, ջրերով խենթ,

որ ընծայեց մեզ նա հայրաբար:-

Մենք Արարատի որդիներն ենք-

մեր ցոլանքով ու մեր հիացքով,

մրմունջներով ու ձայնեղությամբ,

աղապատանքով, աստվածներով,

անրջանքով ու իմաստնությամբ,

մեր հաղթությամբ ու թռիչքներով,

պարտություններով, նահանջներով,

մեր սրբերով ու անարգներով,

սիրով, հանճարով, մեր ծռությամբ:

2

Մենք Արարատն ենք:

Արարատը մենք ենք:

Նրանով այսպես ինքնեղացանք:

Նրանով պիտի բյուրեղանանք:-

Մասիսներին ենք ոգեգրված

մենք՝ ժառանգներս մեր Հայր Լեռան:

3

Հայր Լեռ,

որ երկրի վրա ես ու երկնքում,

սուրբ է անունդ ամենայն լեռների մեջ,

դու ամենա- զորեղն ու պաշտելին ես

մեր հայրենական տիրույթներում, պաշտպանիր մեզ

ոսոխական դավ ու փորձանքներից, աղետներից ու

տարերքներից, վանիր մատնիչներին, ուրացողաց,-

ժողովիր մեզ շուրջանակի, որքան էլ սփռված ու լքված լինենք,

քո կանչը ամենալսելին է այս խառնիճաղանջ աշխարհի մեջ,

ուսուցանիր անսասան լինել մեր ոստանում ու

բաղձանքներում, պատերազմի ու խաղաղության օրոք,-

քո վկայագիրը հայոց դրոշմով է՝ ինչ քարտեզի վրա էլ

քեզ տեղորոշեն, ինչ պատնեշներով փորձեն զատել,

դու մեզ համար ես հառնել վեհատեսիլ,

մենք քո լույսով ենք մեր ինքնությունը մաքրագործում,

զորագրված ենք քեզ, հպատակն ենք քո,

ներիր մեղքերը մեր, անկումները ներիր,

մեր վերելքները սրտապնդիր, վարակիր մեզ քո զորությամբ,-

թող քո արքայական շուքը փռված մնա

ողջ ու ննջեցյալ զավակներիդ, արար Հայաստանի՜ վրա,

այժմ ու հավիտյանս:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գեղանկարը՝ «Արարատյան պատարագ»,

Ռոբերտ ԱՍԿԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5672

Մեկնաբանություններ