ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Պետք չէ բացատրել

Պետք չէ բացատրել
01.05.2024 | 22:18

Իր զավակներին բանակից ազատելու մեջ Բագրատ Սրբազանին ամբաստանողին պետք չէ փորձել բացատրել, թե ինչ է կուսակրոնությունը, առավել ևս, պետք չէ պահանջել, որ հերքի իր անհեթեթությունը։ Իսկ ի՞նչ է, բոլոր հայերը Հոգևոր Հովվի զավակնե՞րը չեն, այդ թվում՝ ինքը և, ցավոք, բանակից մյուս թռածները։ Ուրիշ խնդիր, որ այ դա ընդունելու համար պետք է հավատավոր քրիստոնյա լինել, ոչ թե իբր Հայ Եկեղեցու համար սրտացավի դերի մեջ մտնել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3640

Մեկնաբանություններ