ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Հույսը դրել են ինֆորմացիոն ժանգլյորության և օտար նարատիվների շահարկման վրա

Հույսը դրել են ինֆորմացիոն ժանգլյորության և օտար նարատիվների շահարկման վրա
06.05.2024 | 13:28

Բոլոր փուչ ազատականներին, օտարամոլներին և продвинуты խաղացողներին միավորում է մի քանի հանգամանք: Նախ՝ հատվածական ինֆորմացիան, այլ ոչ թե գիտելիքը, և երկրորդ՝ ձևախեղված քննադատական մտածողությունը, որով նրանք քողարկում են տարրական գիտելիքների (հատկապես՝ հայ ժողովրդի պատմության) բացակայությունը: Մնում է հույսը դնել հատվածական ինֆորմացիաների հմուտ ժանգլյորության և օտար նարատիվների շահարկման վրա:

Ուրեմն ֆիքսեք՝ Հայ առաքելական եկեղեցին, հայ ժողովրդի ողջ պատմության հիշողության կրողն ու պահպանողը լինելուց բացի, նաև հայկական պետությունների ինստիտուցիոնալ հիշողության կրողն է: Չկա և չի եղել այլ ազգային հազարամյա ինստիտուտ, որը կարող է համատեղել աշխարհիկ և հոգևոր արժեքաբանությունը և մրցակցել նրա հետ: Չկա և չի կարող լինել թեոկրատական որևէ ձգտում, այլ կա և միշտ եղել է աշխարհիկ և հոգևոր իշխանության փոխադարձ փոխլրացման հոգևոր և քաղաքական մշակույթ, երբ այդ փոխլրացումն անհրաժեշտ է հանուն ազգային գերակայությունների:

Այդ գերակայությունները մսխած և փոխլրացման սկզբունքը մերժած այս իշխանություններին այդ վերը նշված ինստիտուցիոնալ հիշողությունը արձանագրելու է որպես քինախինդ փոքրոգության մի փոշու մանր հատիկ, որն ավելի արժանի է մոռացության, քան լավ կամ վատ հիշատակման:

P.S. Այս իշխանության քաղաքական պղծության առաջին արարը սկիզբ առավ Վեհարանից և այն օկուպացնելուց: Սրանց սնանկացման և բացառման սկիզբը ևս սկսվում է Վեհարանից:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ