Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Իրական Հայաստանի երկու կուսակցությունները

Իրական Հայաստանի երկու կուսակցությունները
24.01.2025 | 20:22

Իրական Հայաստանի Հանրապետությունում ներկա պահին երկու կուսակցություն կա.

ա) Հայոց ցեղասպանության թանգարանում գողություն ու ավազակություն կատարողներ ու նրանց սատարողներ։

բ) Ազգային հիշողությունն ու պատմությունը հարգող, արժանապատվության ու պատվախնդրության արժեքը գիտակցողներ, ովքեր սատարողների կարիք չունեն։

Այս պարզագույն սահմանազատումը մեր ազգայինի ու պետականի ապագայի բանաձևն է, որն ամրագրված է փաստերով, այդ թվում` հարուցված քրեական գործերով։

Այլ բաժանումներ մի փնտրեք, քանզի հենց Ծիծեռնակաբերդով է անցնում համազգային բարոյականության ու մարդկային տեսակի երևացող սահմանը։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ