«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

«Իմ սիրտը չի ցավում ժողովրդի համար»

«Իմ սիրտը չի ցավում ժողովրդի համար»
30.01.2025 | 14:04

Պաուլ Յոզեֆ Գեբելսի կյանքի վերջին նախադասություններից է, որը գրի է առել Հիտլերի քարտուղարուհին:

«Իմ սիրտը չի ցավում ժողովրդի համար, քանի որ իրենք են ընտրել այս ճակատագիրը իրենց համար։ Նրանք մեղավոր են, մենք մեղավոր չենք, իրենք են մեզ տվել իշխանությունը։ Ես չեմ խղճում նրանց: Նրանք են ընտրել այս ճակատագիրը և հիմա հատուցում են իրենց ընտրության համար»։

Վազգեն Պետրոսյան

Դիտվել է՝ 4674

Մեկնաբանություններ