«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Երբեք ասպարեզը համբակներին չթողնեք

Երբեք ասպարեզը համբակներին չթողնեք
24.04.2025 | 22:10

Երբեք, երբեք ու երբեք թույլ չտաք, որպեսզի էությամբ «աբիժնիկը»* դառնա բարձրագույն պաշտոնյա, էլ չեմ ասում` երկրի առաջնորդ։

Երբեք, երբեք ու երբեք ասպարեզը համբակներին չթողնեք։

* «Աբիժնիկ»- մարդ, ում ստորացրել են, նսեմացրել են, բարոյապես ոչնչացրել են, իսկ ինքը, անձնային և կամային թույլ հատկանիշների, բարոյական մահվան պատճառով, չի կարողացել-ցանկացել պատասխանել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4473

Մեկնաբանություններ