ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ո՞ր ժողովրդին նկատի ունեն ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը

Ո՞ր ժողովրդին նկատի ունեն ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը
11.06.2025 | 13:43

ՔՊ-ականներն ասում են, որ նոր Կաթողիկոսը կընտրվի Սահմանադրությանը համապատասխան, նաև ասում են, որ Եկեղեցին կվերադարձնեն ժողովրդին։

Թե ինչպես են Սահմանադրությունը աշխատեցնում, գիտենք, հիմա հարցը ժողովուրդն է։

Ո՞ր ժողովրդին նկատի ունեն իրենք։ Օրինակ, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Արգենտինսյի ժողովրդի՞ն նկատի ունեն, թե՞ միայն Հայաստանի։

Պարզաբանեմ. Հայ Եկեղեցին համաշխարհային կառույց է և ունի թեմեր ողջ աշխարհում։ Այդ թեմերի համայնքները նույնպես Եկեղեցու անդամներ են, իսկ թեմերը գրանցված են այդ երկրների համապատասխան մարմիններում, որպես իրավական սուբյեկտներ։

Իհարկե, իրավական, բարոյական, էթիկական կարմիր գծերից ու նորմերից զուրկ ՔՊ-ականների ու նրանց պարագլխի համար նման հարցադրումներ գոյություն չունեն։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ