Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բրյուսելը հույս ունի հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, և հեգնել, թե այն, ինչ չի հաջողվել Նապոլեոնին ու Հիտլերին, կհաջողվի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։«Դա սխալ, ոչ ճիշտ քաղաքական ռազմավարություն է՝ մարդկային զոհերի ահավոր քանակությամբ: Տնտեսական առումով կփլուզվի ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիության և այն երկրների տնտեսությունները, որոնք կմիանան նրանց»,- շեշտել է Օրբանը:               
 

Մեր մեծերն ավելի լավ են ճանաչել ամենախելացի, ամենատաղանդավոր, ամենաիմաստուն հայ ժողովրդին

Մեր մեծերն ավելի լավ են ճանաչել ամենախելացի, ամենատաղանդավոր, ամենաիմաստուն հայ ժողովրդին
22.08.2025 | 12:45

Նկատե՞լ եք, մեր գրական մեծերի շատ ստեղծագործություններ լրիվ ազգային են, հենց հայի մասին են, հայության հավաքական կերպարն են բնութագրում ու բացահայտում։

«Քաջ Նազարը» լիովին հայկական է։ Վախկոտ, բախտախնդիր արքաներ շատ ազգեր ունեն, բայց քաջնազարներ միայն հայ ժողովուրդն ունի։

Նայեք վերջին երեք տասնամյակի հայոց ղեկավարներին։ Սրանցից ո՞րը չէ Քաջ Նազար։

Բախտի բերումով բարձր պաշտոն ստացան, հայտնվեցին երկրի ղեկին` առյուծ պատռող են, վագր սանձող են, «միակ տղամարդ» են։

Բայց հենց պաշտոնից զրկվում են` ցռանվերգո են, վախկոտ, անպետք փալաս են։

Թումանյանի «Չարի վերջի» կկուն հայժողջանն է, որը հերթով թշնամու երախն է նետում իր ձագերին, իր զավակներին, որ ինքը ապրի (հայժողի լեզվով ասած` լավ ապրի)։

Դե, «Մկների ժողովի» գործողության վայրը հենց Հայաստանն է, հերոսները` հայժողջանը։

Ճառ ասողներ` որքան ասես, բայց զանգ կախող չկա, բոլորը «բժշկի թուղթ» ունեն, որ զանգ կախելն իրենց «պալոժ չի»։

Մի ողջ հարյուրամյակ է անցել, բայց Թեհլերյաններ, Երկանյաններ չեն ծնվում, եղած մի բուռ տղամարդիկ` ազգի սերուցքը, գնում, պատերազմներում զոհվում են, մնում են վերգոները:

Անգամ միամիտ, զվարճալի թվացող «Ճպուռն ու մրջյունն» է ազգային, հայկական։ Ճպուռը հայժողջանն է` քեֆ է անում, երգում, պարում, զվարճանում, հրավառություններ անում, թռվռում երջանիկ, իսկ դիմացը ցրտաշունչ ձմեռն է` հարևան «խաղաղասեր» թուրքը, որը սպասում է իր ժամին, որ հայժողի կոկորդը կրկին սեղմի, վիզը ոլորի ու ասի` այ տգետ ոչխար, դու ե՞րբ ես դասեր քաղելու քո սխալներից, քո պատմությունից։ Դե հիմա ոտքիս տակ ծափ տուր, երգիր, պարիր ու «խաղաղություն, խաղաղություն» մայիր:

Դե, մեր մեծերն ավելի լավ են ճանաչել ամենախելացի, ամենատաղանդավոր, ամենաիմաստուն հայ ժողովրդին, բայց նույնիսկ նրանց` ազգի մեծերին, լսող ու հասկացող չեղավ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 6761

Մեկնաբանություններ