Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞

Բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞
15.10.2025 | 15:35

2019 թվականն էր, ճեմարանական էի:

Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը:

Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը:

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների:

Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:

Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն:

Բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞:

Անամոթ...

Թովմաս ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4833

Մեկնաբանություններ