Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

ՀԱԵ-ի Արագածոտնի թեմի հոգևորականներին խուզարկելու արդյունքները

ՀԱԵ-ի Արագածոտնի թեմի հոգևորականներին խուզարկելու արդյունքները
16.10.2025 | 12:28

ԱԱԾ-ականներ, ամոթ ունե՞ք։

Թե՞ մինչև վերջ ինքնախայտառակվեկու եք։

Գեներալ Մանվելի գլխին սարքելուց հետո ո՞վ է ասել, որ սա Նիկոլի հերթական սարքոցին չէ։

Եթե սա ճիշտ է, ապա ցանկացած քայլիստ դավաճանի տանը, որոնք մինչև իշխանության գալը ապառիկով էին հեռուստացույց ու փոշեկուլ գնում, հազարապատիկ ավելի շատ գումար կա։

Ինչու՞ չեք խուզարկում դրանց։

Ըխկ...

Նիկոլից ամեն ինչ սպասելի է, բայց ավելի զզվելի են Նիկոլին ծառայողները։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2943

Մեկնաբանություններ