Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բրյուսելը հույս ունի հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, և հեգնել, թե այն, ինչ չի հաջողվել Նապոլեոնին ու Հիտլերին, կհաջողվի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։«Դա սխալ, ոչ ճիշտ քաղաքական ռազմավարություն է՝ մարդկային զոհերի ահավոր քանակությամբ: Տնտեսական առումով կփլուզվի ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիության և այն երկրների տնտեսությունները, որոնք կմիանան նրանց»,- շեշտել է Օրբանը:               
 

Չկա պաշտոնի առաջարկ, և նրանք գերադասում են լինել ընդդիմադիր

Չկա պաշտոնի առաջարկ, և նրանք գերադասում են լինել ընդդիմադիր
16.11.2025 | 18:04

Ֆեյսբուքն առաջարկում է մի գրառում, որին լայքեր ու սրտիկներ են դրել իմ մի քանի տասնյակ ֆեյսբուքյան ընկերներ։ Գրառումն այն մասին է, որ Մանվել Քեշիշյան անունով ինչ-որ մարդու նշանակել են վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ։

Մի քանի հարյուր շնորհավորանք ու բարեմաղթանք, և դրանց մեջ տեսնում եմ նաև իմ ճանաչած ընդդիմադիր հայացքներով, ազգային ներկայացող իրական մարդկանց։

Մտածում եմ, ի՞նչն են շնորհավորում այս մարդիկ, ինչի՞ց են ոգևորված, ինչո՞վ են հպարտ ու ի՞նչ գործում են հաջողություններ մաղթում. որ Մանվել Քեշիշյանը ևս միացել է վարչապետի հակահայկական գործունեությա՞նը, թե՞ որ նա գուցե լավ մասնագետ է և կարող է Նիկոլի կողքին ավելի արդյունավետ պայքար կազմակերպել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական ազգային արժեքների դեմ։

Եթե նույնիսկ այդ մարդը ծանոթ է կամ բարեկամ, արդյո՞ք պետական բարձր պաշտոն ստանալը մեր այս այլասերված օրերում այդպիսի ոգևորության ու շնորհավորանքի առիթ է։ Ես կասեի' ևս մեկ մարդ դարձավ կիսաթուրքերի ակումբի անդամ։

Մտածում եմ, գուցե իմ ճանաչած այդ մարդիկ ևս կհամաձայնեի՞ն դառնալ Նիկոլի թիմի անդամ պետական բարձր պաշտոնի ու բարձր աշխատավարձի համար, եթե առաջարկ լիներ։ Բայց, քանի որ չկա առաջարկ, նրանք գերադասում են լինել ընդդիմադիր ու հայրենասեր։ Այլապես, Նիկոլի հետ ի՞նչ հայրենիք, ի՞նչ ազգ։

Չգիտեմ։ Տխուր իրականություն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3236

Մեկնաբանություններ