Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն. 2

Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն. 2
29.11.2025 | 12:02

Սկիզբը՝ այստեղ

Այլ տարբերակ չկա

Որևէ մեկի մտքով թող մազաչափ անգամ չանցնի, թե մեր ուզածը պատերազմն է, Ուկրաինական հակամարտության շարունակումն է, և որպես նշվածի հետևանք՝ երկուստեք նորանոր ավերածությունները, բազմահազար զոհերն ու վիրավորները, մարդկային խեղված ճակատագրերը, անդառնալի կորուստները, աննկարագրելի ողբերգություններն ու տառապանքներն են: Բնա՛վ ոչ:

Ով- ով, բայց բազմաթիվ պատերազմներից տուժած լինելով, շատ լավ գիտենք և պատերազմի գինը, և խաղաղության արժեքը: Եվ, այսուհանդերձ, երբ գրում ենք, որ ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն, վստահ եղեք, որ գրում ենք ունենալով համապատասխան հիմքեր այն եզրահանգման համար, որ խաղաղության հասնելու այլ տարբերակ, ցավոք, իսկապես չկա:

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի «խաղաղության ծրագիրը», մանավանդ, Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկու և եվրոճիվաղների պահանջների մի մասի ընդունման արդյունքում վերաշարադրվելուց, խմբագրվելուց հետո, ոչ թե երկարատև խաղաղություն է ապահովելու, այլ ընդամենը ժամանակավոր զինադադար, հակամարտության ժամանակավոր սառեցում, որպեսզի այդ ընթացքում Թրամփը հասցնի ստանալ Խաղաղության նոբելյան մրցանակը:

Թրամփի «խաղաղության ծրագիրը», ըստ էության, պատերազմի հետաձգման ծրագիրն է, որի արդյունքում ինչպես Ռուսաստանը և Ուկրաինան, այնպես էլ աշխարհը ստանալու են հետաձգված պատերազմ՝ միջուկային սպառազինության չկիրառման դեպքում ՌԴ պարտության, իսկ կիրառման դեպքում Երրորդ և վերջին համաշխարհային պատերազմի անխուսափելի հեռանկարով: Ինչու ենք այս կարծիքի՞ն…

Ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, ինչպես արդեն հայտնի է, Ժնևում նոյեմբերի 23-ին ներկայացրել է, այսպես կոչված, «Թրամփի 28 կետից բաղկացած ծրագիրը», որը նախատեսում է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնբասի այն տարածքներից, որոնք այժմ դեռ Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության ներքո են, Զապորոժիեում և Խերսոնում առաջնագծի սառեցում, ՆԱՏՕ- ին անդամակցելուց Կիևի հրաժարում, Ուկրաինական բանակի կրճատում մինչև 600 000 մարդ, ՌԴ- ի կողմից Զապորոժիեի ԱԷԿ- ի, ըստ էության, հանձնում Ուկրաինային և այլն, և այլն:

Հայտնի է նաև, որ բանակցությունների եվրոպացի մասնակիցները՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, հանդես են եկել ամերիկյան առաջարկների խիստ քննադատությամբ: Որպես ամերիկյան նախաձեռնություններին այլընտրանք, Եվրամիությունը մշակել է 24 կետից բաղկացած սեփական այլընտրանքային ծրագիրը (հակընդդեմ առաջարկները), որը բացառում է տարածքային զիջումները, նախատեսում է խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում ԵՄ խաղաղապահների տեղակայում և Ուկրաինայի ԶՈւ թվաքանակի սահմանափակման վերացում:

Ուկրաինան և ԵՄ- ն փաստորեն մերժել են Ուկրաինայի ԶՈւ թվաքանակի կրճատման, այժմ և առաջիկայում ՆԱՏՕ- ին Ուկրաինայի անդամակցելուց հրաժարվելու, ինչպես նաև տարածքների վերաբերյալ հիմնական պահանջները:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անվտանգության հիմնախնդիրների հետազոտության կենտրոնի առաջատար գիտաշխատող Կոնստանտին Բլոխինը «Vfokuse Mail»- ին պատմել է, թե ինչու է «խաղաղության ծրագրում» տեսնում Ռուսաստանի վրա հետագա ճնշումները լեգիտիմացնելու փորձ:

Փորձագետի կարծիքով, նույնիսկ Թրամփի «խաղաղության ծրագրի» ընդունման դեպքում լուրջ կասկածներ են առաջանում դրա գործնական իրականացման վերաբերյալ, քանի որ Ուկրաինան Եվրոպայի աջակցությամբ կարող է սաբոտաժի ենթարկել այդ ծրագրի հիման վրա կնքվելիք շրջանակային համաձայնագրի կատարումը: Նրա հավաստմամբ, ակնհայտ է, որ Եվրոպան կօգնի Ուկրաինային։ Հակամարտության սառեցումը մեզ համար ձեռնտու չէ, քանի որ, պայմանականորեն ասած, նրանք թայմ- աութ կվերցնեն, կարդիականացնեն իրենց ռազմարդյունաբերական համալիրները, իսկ հետո ամեն ինչ նորից կսկսվի։ Սա, Բլոխինի հավաստմամբ, հետաձգված պատերազմի սցենար է։

Ընդգծենք, որ ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ- ի ռազմարդյունաբերական համալիրների արդիականացումը, վերազինումը և արտադրանքի քանակը մեծապես ավելացնելու ուղղությամբ աշխատանքներն այժմ մեծ թափով ընթանում, այնպես որ, այս առումով փորձագետի մտահոգությունը բնավ անհիմն չէ:

«Թե ինչի համաձայն կլինեն նրանք այնտեղ և ինչի շուրջ կպայմանավորվեն, նույնպես մեծ հարց է»,- նշել է Բլոխինը՝ ակնարկելով Արևմուտքի կողմից հնարավոր համաձայնության հստակ ուրվագծերի բացակայությունը:

«Ինձ թվում է, որ սցենարն այստեղ իրականում հետևյալն է. նրանք առաջ են քաշում այդ ծրագիրը, հետո, պայմանականորեն ասած, եթե մենք չենք աջակցում այդ ծրագրին, ապա Արևմուտքի և Միացյալ Նահանգների մոտ պատրաստ են հիմնավորումները Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար»,- բացատրել է Բլոխինը:

Ռուսաստանն Ուկրաինական հակամարտության առնչությամբ ԱՄՆ- ի «խաղաղության ծրագրին» համաձայնելու դեպքում մտադիր է երկարաժամկետ խաղաղության հասնել։ Այդ մասին URA.RU- ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Միջազգային անվտանգության կենտրոնի ռազմաքաղաքական վերլուծության և հետազոտական նախագծերի բաժնի ղեկավար Սերգեյ Օզնոբիշչևը: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության հիմնական պատճառները, որոնց մասին Մոսկվան հայտարարում է իր Հատուկ ռազմական գործողության սկզբից։

Օզնոբիշչևի խոսքով՝ ամենամեծ խնդիրը ոչ թե բուն համաձայնագրի ստորագրումն է, այլ այն, թե որքան կայուն կլինի այդ խաղաղությունը, Ուկրաինան և նրան աջակցող եվրոպական երկրներն արդյոք ազնվորեն կկատարե՞ն համաձայնագրի պայմանները։ Այս գործընթացը, ըստ փորձագետի, մշտական վերահսկողություն կպահանջի։ Օրինակ, առանցքային հարցերից մեկը մնում է Ուկրաինայի ապառազմականացումը. պետք է հետևել, թե Ուկրաինան արդյոք գաղտնի կրկին չի՞ ավելացնի իր բանակն ու տեխնիկան։

Ավելին. ամերիկյան «Axios» պորտալի հրապարակած տեղեկության համաձայն, Թրամփի «խաղաղության ծրագիրը» ներառում է անվտանգության երաշխիքներ, որոնք մշակվել են ՆԱՏՕ- ի պայմանագրի 5 -րդ հոդվածի հիման վրա և նման են նրան, այսինքն՝ Ուկրաինայի վրա որևէ երկրի հարձակումը կհամարվի որպես հարձակում, որը սպառնում է ՆԱՏՕ- ի անվտանգությանը, «սպառնալիք անդրատլանտյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար», ինչից հետո ԱՄՆ- ի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Ուկրաինայի, ՆԱՏՕ- ի և եվրոպացի գործընկերների հետ և կորոշի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել: Հնարավոր միջոցառումներից է նաև ռազմական օգնությունն Ուկրաինային:

Եթե «Axios»- ի հրապարակած այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա դժվար չէ հասկանալ, որ Ուկրաինան կամ Ուկրաինայում ոմանք վերոնշյալ անվտանգության երաշխիքը ներառող խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հնարավորություն կստանան, օրինակ, իրենց կողմից պատրաստված ռուսական մի քանի տասնյակ մարտական ԱԹՍ- ների նմանակների, պատճենների միջոցով մի «գեղեցիկ օր» մեծամասշտաբ սադրանք իրականացնել Ուկրաինայի բազմաթիվ ռազմական կամ (և) քաղաքացիական թիրախների ուղղությամբ, որպեսզի համաձայնագրի տվյալ դրույթի ուժով ԱՄՆ- ին և եվրոպական պետություններին ներքաշեն ՌԴ- ի դեմ նոր պատերազմի մեջ: Իսկ որ նրանք մի օր կօգտվեն նշված հնարավորությունից, երևի քչերը կկասկածեն, մանավա՛նդ որ, հատկապես վերջին մի քանի ամսում Ուկրաինան քանիցս փորձել է եվրոպական որոշ պետությունների ներքաշել ՌԴ- ի դեմ պատերազմի մեջ, բարեբախտաբար, առայժմ ապարդյուն:

Հուսանք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա, որ Արևմուտքը կրկին խաբի Ռուսաստանին, ինչպես դա եղավ «Մինսկ- 1» և «Մինսկ- 2» համաձայնագրերի միջոցով: Այսպիսի լավատեսության որոշ հիմքեր արդեն իսկ կան: Ահա թե ինչ է հայտարարել նա այսօր՝ պատասխանելով լրագրողների հարցերին.

«Ուկրաինայի ղեկավարության հետ փաստաթղթեր ստորագրելն անիմաստ է։ Ես արդեն բազմիցս խոսել եմ այս թեմայի շուրջ։ Ես կարծում եմ, որ Ուկրաինայի ղեկավարությունը սկզբունքային, ռազմավարական սխալ է թույլ տվել, երբ վախեցել է գնալ նախագահական ընտրությունների, որից հետո նախագահը կորցրել է իր լեգիտիմ կարգավիճակը»։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 25791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ