Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

«Թրամփի ուղին» ՌԴ-ն ու Չինաստանը շրջանցելու մասին է

«Թրամփի ուղին» ՌԴ-ն ու Չինաստանը շրջանցելու մասին է
26.12.2025 | 15:47

Վերջիվերջո, պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքականությունը «Թրամփի ուղիով» Ադրբեջանը Նախիջևանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է և ոչ էլ ընդհանրապես մեր կամ Ադրբեջանի մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն PR-վել այս թեմաների վրա։ Դա Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ն ու Չինաստանը շրջանցելու մասին է։

Հիշու՞մ եք Օ’Բրայանի հայտարարությունը Սենատում․ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։

Դե հիմա կապեք այս հայտարարությունը Թրամփի այսօրվա ռեգիոնալ քաղաքականության հետ, նայեք Ղազախստանի վերջին ակտիվությանը Հայաստանի հետ հարաբերություններում, տեսեք երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների ենթակառուցվածքների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, և ամբողջական պատկերը իսկույն կհավաքվի։

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 5035

Մեկնաբանություններ