Նշաններ և զգացումներ
27.12.2025 | 21:59
Տե՛ր, Դու այստեղ ես, այնպես արա, որ
զգանք Քո մոտիկությունը:
Ահավասիկ այստեղ եմ: Իմ ներկայությունը զգալու չափազանց պահանջ մի ունեցեք: Այն զգալու համար չարաչար խնդրելը հավասար է «Նշան խնդրելու»: Այդ պահանջի պատասխանը նույնն է, ինչ որ տվեցի` երբ երկրի վրա ինձնից «Նշան խնդրեցին» (Հովնան մարգարեի նշանից բացի, ուրիշ նշան չպիտի տրվի...):
Թանձր վարագույր կա կախված անհավատի տեսողության առջև: Հավատացյալի համար այդ վարագույրը ժամանակավոր է, որովհետև հաջորդելու է փառավոր Հայտնությունը:
Ձեր զգացածն ու կարծիքը բնավ էական չեն: Կարևորն այն է, թե իրականում ով եմ Ես. ով էի և ով պիտի լինեմ ձեզ համար հավիտյան: Ես հարուցյալ Տերն եմ: Զգալը, որ Ես ձեզ հետ եմ, կարող է կախված լինել անցողիկ մի տրամադրությունից, իրադարձության փոփոխությունից, սոսկ մի աննշան բանից:
Իրադարձությունները Ինձ վրա չեն ազդում: Երբ Իմ խոսքն ասված է. նշանակում է կիրականանա:
Ես այստեղ եմ, միացած ձեզ մտերիմ ու ջերմ բարեկամությամբ:
Մեկնաբանություններ