Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հոգեբանական և ճանաչողական պատերազմի 7 հիմնական սկզբունքները

Հոգեբանական և ճանաչողական պատերազմի 7 հիմնական սկզբունքները
23.02.2026 | 11:26

«Կամքը կոտրելու» սկզբունք

Հոգեբանական և ճանաչողական պատերազմի նպատակը ֆիզիկապես սպանելը չէ, այլ ոգին ու կամքը կոտրելը: Եթե հակառակորդ հասարակությունը կարծում է, որ ինքը «պարտված է» կամ «պատերազմը շարունակելն անօգուտ է», նույնիսկ գերժամանակակից զենքի առկայությամբ, տվյալ հասարակությունը պարտվում է:

Օրինակ. ինչպես 2020-ի պատերազմի ժամանակ լուր էին տարածում, որ բանակի հրամանատարները փախչում են, որպեսզի հայ զինվորները մտածեն, թե «իրենց համար ոչ ոք չի մտածում» և հանձնվեն: Կամ, հիմա տարածում են, որ ԹՐԻՓ-ով ԱՄՆ-ը մեր փոխարեն կկռվի, ուստի կարիք չունենք զորավարժություններ անցկացնելու և պատրաստվելու դիմակայության։

«Ամրապնդման և նվազագույնի հասցնելու» սկզբունքը

Սրանվ փորձում են թիրախ հասարկության ներուժը ուռճացնել, որպեսզի տվյալ հասարակությունը ապրի պատրանքներով:

Օրինակ. ժամանակին շատ էին ասում՝ երբ հայերը մշակույթ ու գիտություն էին ստեղծում, եվրոպացինրը բանան էին ուտում ծառերի վրա, կամ լուրերում ասում էին. «թշնամու ուժերը լիովին անկազմակերպ և քաղցած են»:

«Կրկնության» սկզբունքը

Այնքան հաճախ կրկնում են սուտը, որ բոլորը հավատան դրան։ Երբ մարդն ինչ-որ բան լսում է անընդհատ, այլևս «չի կասկածում» և կարծում է, թե լսածը ճշմարիտ է։

Օրինակ, անընդհատ ռադիոյով և հեռուստատեսությամբ ասում էին՝ «հաղթում ենք», երբ իրավիճակը վատ էր, իսկ մարդիկ հավատում էին դրան։ Արդյունքում հայ հասարակությունը թևաթափվեց ու դարձավ անտարբեր ամեն ինչի նկատմամբ։

«Բևեռացման» սկզբունքը

Հիմա շատ է կիրառվում կառավարության և հատկապես որոշ հայ քաղաքական մեկնաբաների կողմից, որ Թուրքիան և Ադրբեջանը հայ հասարակության հետ խնդիր չունեն։

Օրինակ՝ Թշնամին փորձում է Բաքվում կեղծ դատավրությունով համոզել Հայ հասարակությանը, որ նա «խնդիր չունի սովորական մարդկանց հետ, իր խնդիրը միայն առաջնորդների և հրամանատարների հետ է», իսկ ինքը վառելիք և հացահատիկ է տալիս հային։

«Տեղեկատվության վերահսկողության» սկզբունքը

Այս մեթոդը լայնորեն կիռարվում է նիկոլի և քպ-ի կողմից, որտեղ կանխվում է Հայաստանի և հայության նկատմամբ վարած սխալ քաղաքականության պատճառով առկա վատ լուրերի հրապարակումը, իսկ սեփական ժողովրդի հետ խոսում են միայն զվարճանքների մասին։

Օրինակ, 2020, 2022, 2023 թվականերին սխալ և կեղծ տեղեկություններով ժողովրդին խաբում էին, և մարդիկ չէին հասկանում, թե իրականում ինչ է կատարվում, բայց հանրային հեռուստատեսությունը, հանրային ռադիոն, իշխանական մամուլը խոսում էին գինու և գարեջրի փառատոնների, Երևանի տոնի, Նոր տարվա արարողությունների մասին։

«Ցուցադրական գործողությունների» սկզբունքը

Պարզ ասած՝ անել մի փոքր բան, որը ցույց կտա. «Մենք կարող էինք ավելի մեծ բան անել, բայց չարեցինք»։ Սա նշանակում է սպառնալիքի ուղերձը հասցնել գործողություններով։

Օրինակ, կարող էինք Վեհափառ Հայրապետին ձերբակալել, բայց չարեցինք, կարող էինք Հանրապետության բոլոր հիվանդանոցնեերը փակել, բայց փակեցինք մասամբ, կարող ենք փակել Հանրապետության բոլոր դպրոցները, բայց փակում ենք դրանց մի մասը։

«Վարկաբեկման» սկզբունքը

քպ-ն և նիկոլը Հայական Բանակի, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների ու այլ կառույցնեերի մասին կեղծ տեղեկություններ տարածելով ստիպում են, որ հասարակությունը սկսի կասկածել և չհավատալ իր առաջնորդներին կամ բանակի գործողություններին։

Օրինակ, հեռարձակել կեղծ տեսանյութ քեռակնոջ մասին, բանակի հրամանատաարության կեղծ դատավարությունները, 15 այրված զինվորների դատավարությունը վերածելով էժանագին շոուի։

Վերջին խոսք

Հոգեբանական և ճանաչողական պատերազմը նշանակում է «ընկալման փոփոխություն»։ Եթե կարողանաք հակառակորդին հասկացնել, որ «իրավիճակը վատ է» կամ «իրավիճակը հիանալի է», ապա կիմանաք, որ հաղթել եք։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 274

Մեկնաբանություններ