Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ասում են...

Ասում են...
25.09.2009 | 00:00

...թե Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ժառանգություն» կուսակցության և այլ կառույցների ֆինանսավորման դադարեցումն արտաքին աղբյուրների կողմից հենց այն «կռվախնձորն» է եղել, որի շուրջ գնալով խորացան ներկուսակցական «ռազբորկաները»։ Ընդսմին պնդումներ կան, թե այս պահին «Ժառանգությունը» որոշակի ֆինանսական ներարկումներ է ստանում Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո բարգավաճող բիզնես-շրջանակներից։ Ասում են նաև, թե այդ ֆինանսներն առայժմ նպատակաուղղվում են միայն «ժառանգորդների» կողմից հայ-թուրքական երկխոսությունը լռեցնելու գործընթացին և չեն շոշափում ներքաղաքական «պրոբլեմատիկայի» լայն «սպեկտր»։

Դիտվել է՝ 4382

Մեկնաբանություններ