«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Կյանքը պիտի գաղտնիքներով լի լինի, որ անընդհատ դռներ բացես

Կյանքը պիտի գաղտնիքներով լի լինի, որ անընդհատ դռներ բացես
26.02.2025 | 06:51

Ես չեմ սիրում էն երգը, որն ինքս էլ կարող եմ գրել։ Առավել ևս՝ էն երգը, որը կամաչեմ գրել։ Հիմա շատ կան տենց երգեր։ Ասենք՝ միշտ էլ եղել են։

Երգի մեջ պիտի գոնե մի բան լինի, որ չհասկանաս, թե ոնց ա ստեղծվել, մի հանելուկ լինի, մի փոքր հրաշք, որ էլի ու էլի ուզենաս լսել՝ էն հույսով, որ էս անգամ կհասկանաս, բայց տենց էլ չհասկանաս։ Թե չէ ու՜մ ա պետք։

Ու պոեզիան էլ պիտի գաղտնիք ունենա, որ չհասկանաս, թե ոնց կարող ա մարդու գլխում բառերն էդ հերթականությամբ շարվեն, ախր, դա հնարավոր չի, հաստատ, ստեղ Երկնքի մատը խառն ա։

Էն մարդկանց էլ չեմ սիրում, որոնք ամեն ինչի պատասխանն ունեն։ Անհետաքրքիր են՝ էդ մարդիկ էլ, իրանց պատասխաններն էլ։ Անհարց մարդը տաղտուկ ա բուրում, ինչպես արկածային գրքերի մեջ պատահաբար հայտնված ֆինանսական հաշվետվությունը։

Ու ու՜մ ա պետք կյանքը, որը լրիվ՝ ծերից-ծեր, հասկանալի ա, ասես՝ մի անգամ արդեն ապրած ա։ Չէ՛, ես արդեն ապրած կյանք չեմ ուզում, թող դնեն սեքնդ-հենդ կյանքերի խանութում, կարող ա մեկին պետք գա՝ կարկատանի համար։ Կյանքը պիտի գաղտնիքներով լի լինի, որ անընդհատ դռներ բացես, իսկ դռան հետևում էլի դուռ լինի՝ մինչև վերջին դուռը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8494

Մեկնաբանություններ