Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Սրտի տառապանքը

Սրտի տառապանքը
20.04.2012 | 00:00

Ապրիլի 20

Գողգոթայի վրա մի խաչ կա, որի վրա կախված է միայնակ մեկը. ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրան, ոչ իսկ իր մոտ ու սիրելի ծանոթները։

Սակայն այդ խաչի մոտ կա ուրիշ մեկը, և Ես ոչինչ չեմ ասում իմ սիրելիներին։ Ես դարձյալ գամված այդ խաչափայտին` կանգնած եմ յուրաքանչյուր խաչվողի կողքին, նրա տառապանքի, նրա սրտի տագնապի այդ ողջ ընթացքում։

Երբևէ մտածե՞լ եք այն ուրախության մասին, որ Իմ աշակերտների համբերատար, ազնիվ, սիրող ու նվիրական հնազանդությունն է պատճառում Իմ սրտին։ Ես չեմ ճանաչում ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, երբ Իմ սիրելիներից որևէ մեկը մեծ վստահություն է ցուցաբերում Իմ նկատմամբ։

Ձեռքերիս ու ոտքերիս վրա բացված վերքերն ավելի քիչ ցավ են պատճառում Ինձ, քան այն վերքերը, որ բացվում են ոչ թե թշնամիների պատճառով, այլ Իմ բարեկամների։ Նրանց հաճախակի կրկնվող փոքր տարակույսները, փոքր վախերը, փոքր անհասկացողությունները սաստիկ ցավ են պատճառում Ինձ, մինչ օրվա մեջ պատահած ամենափոքրիկ մտերմությունն ու վստահությունը ուրախացնում են Իմ սիրտը։ Ես, որ խոսում եմ ձեզ հետ, ձեր Տերն եմ։

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ