Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Պարոն ՈՒրիխանյան, ձեզ ճի՞շտ հասկացանք

Պարոն ՈՒրիխանյան, ձեզ ճի՞շտ հասկացանք
15.06.2012 | 01:55

Ոնց երևում է, չենք տխրելու: Այդ հնարավորությունը մեզ չի տալու մեր նոր գործընկեր ՈՒրիխանյանը: ԱՄՆ-ին, ՀՀ ոստիկանությանը տեղը դնելուց (չգիտես ինչու նա չցանկացավ ԱԱԾ-ին ևս «տեղը դնել»` Օսկանյանի մասով, բայց դե ոչինչ, կդիմանանք) հետո նա ձեռնամուխ եղավ մի ողջ ժողովրդի, էթնոսի «տեղը դնելու» սուրբ գործին` երեկ թերթերից մեկին տված իր հարցազրույցում կիրառելով «զանգված» եզրույթը:
Երևի ցանկացել էր ասել` հասարակություն, հանրություն կամ գոնե` ժողովուրդ, բայց ստացվել էր` «ինչպես միշտ»:
ՈՒ քանի որ այս մեծ աշխարհում, բացի «շատ հստակ զանգվածի հետ աշխատող, զանգվածի ցանկությունն զգացող, ամեն օր զանգվածի մեջ լինող ԲՀԿ-ից», մի մարդ էլ կա, անունը` Զիգմունդ Ֆրոյդ, ցիտելով նրան ասենք, որ ենթագիտակցական այս «էմանացիան» հենց այնպես չէ պարոնի մոտ, այն ոչ թե վրիպակ, այլ իրական բնութագիր է` ներքին վերաբերմունքի, որի համար, փաստորեն, հայ ժողովուրդը մի պարբերությունում մի քանի անգամ դարձել է «զանգված»:
Հատուկ լիկբեզ պարոն ՈՒրիխանյանի համար. զանգվածը, պարոն ՈՒրիխանյան, անգիտակցական վիճակ է, որին կարելի է կառավարելի դարձնել, այդ էներգետիկան բազմապատկելով: Զանգվածին առավել հատկանշական է ցածր մտածողությունը. օրինակ, ասում են` Հիտլերը զանգվածների մեծ գիտակ էր և, որպես մեծ օկուլտիստ, տիրապետում էր զանգվածին թովելու, նրա ենթագիտակցությունը շտրիխավորելու գործընթացին (որպես կարդացած, զարգացած, ռուսաստաններում «Իշտոյանին, կոսմոնավտին» տեսած մարդ, պարոն ՈՒրիխանյան, թերևս գիտեք նաև, որ շատ երիտասարդ հասակում Հիտլերի վրա գիտափորձ են դրել, ժամանակակից լեզվով ասած` չիպավորել են նրան. դրա համար էր նա այդքան անդրաշխարհային, մի վախեցեք):
Զանգվածը, պարոն ՈՒրիխանյան, նաև կարողություն ունի կլանելու-ոչնչացնելու անհատին. տեղը դնելով կոլեկտիվ-հարթ մտածողությունը (ծանոթ է, չէ՞), այնտեղ ինտելեկտը մարում է, ճաշակը` անառականում, սկսում է իշխել ամբոխի ոգին:
Այնպես որ, եթե անգամ ձեզ ձայն է տվել հինգ հարյուր հազար «զանգված», պետք չէ նրանց մասին մտածել այդպես:
Հետո էլ, մեր մեջ ասած, որ չգիտեք` հարցրեք. բա մենք ինչի՞ համար ենք «ըստեղ»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ