Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Արկածախնդիր վարքագիծ

Արկածախնդիր վարքագիծ
13.01.2026 | 11:16

Երբ ինչ-որ չափով իշխանությունների հետ չաֆիլացված մարդիկ են իրենց ճաշակով արձագանքում Իրանում տեղի ունեցողին, դա կարելի է հասկանալ, սակայն, երբ իշանության հետ աֆիլացված մարդիկ են սկսում Իրանում «ազատությունների» մասին իրենց «արևմտյան ճաշակով» քարոզչություն անել, սա արդեն ոչ միայն արկածախնդիր վարքագիծ է, այլև քաղաքական խելահեղություն:

Սա այն նույն ժանրից է, երբ այնքան ժամանակ զգուշացնում էինք, որ չի կարելի Ռուսաստանն հռչակել Հայաստանի թշնամի ու ակնկալել, որ Ռուսաստանը դրանից «խիստ վախեցած փախչելու է»: Այնքան ժամանակ զգուշացնում էինք, որ Ռուսաստանը ունի բազմաթիվ գործիքներ, որպեսզի Հայաստանի հասարակական, քաղաքական, ֆինանսական, տնտեսական ու լոգիստիկ կյանքը վերածի կոլապսի: Ի պատասխան` երկիրը արկածախնդրության մեջ ներքաշողներն ու դրանց պրոպագանդիստները ծվծվում էին, թե բա՝ Ռուսաստանը կործանվում է, թե բա՝ Պուտինը վախից բունկերում է, այնինչ, հենց իրենք էին երկիրն ընկղմում դեպի բունկեր...

Հիմա այս նույն մարդիկ ընդդիմությունից են պահանջում արձագանքել ռուսական հեռուստատեսության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին: Նախ` բնական է, որ ցանկացած ողջամիտ հայ մարդու համար սա անընդունելի վարքագիծ է, դատապարտելի` Հայաստանի զավակի դիտանկյունից, բայց արդյո՞ք ընդդիմության քաղաքականությունն է հասցրել հայ-ռուսական հարաբերությունները այս վիճակին։

Հիմա նույնը Իրանի պարագայում է։

Զսպեք ձեր էմոցիաները, որպեսզի վաղն էլ չպահանջեք ընդդիմությունից արձագանքել Իրանին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ