Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Իրանում մի «նիկոլ» չգտնվեց

Իրանում մի «նիկոլ» չգտնվեց
10.03.2026 | 19:34

Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», որ Իրանը տանի տևական կապիտուլյացիայի, քարոզի «Իրական Իրանի» գաղափարախոսությունը, դոշին կպցնի Իրանի քարտեզը՝ առանց Արևելյան Ադրբեջան, Խուզիստան, Բելուջիստան, Քրդստան, խոսի «խաղաղաղության դարաշրջանի» մասին:

Առանց իրանական «նիկոլի» ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ արձանագրել և հայտնվել են փակուղում:

Եթե չլիներ Հայաստանի նախադեպը, գուցե ԱՄՆ-ն ու Իսրայելը նման արկածախնդրության չգնային:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3473

Մեկնաբանություններ