Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Բաքուն արգելել է իր լրատվամիջոցներին խոսել այս թեմայով

Բաքուն արգելել է իր լրատվամիջոցներին խոսել այս թեմայով
16.12.2024 | 14:02

Հինգ տարի է, ինչ ադրբեջանական երկաթգիծը փակ է քաղաքացիական ուղևորափոխադրումների համար. չեք էլ պատկերացնի, թե ինչ պատճառաբանությամբ՝ քովիդի։

Այդ տխրահռչակ օրենքը մինչև հիմա էլ գործում է ալիևյան բռնապետությունում։

Այսինքն, ռեժիմը որքան պետք է ատի իր ժողովրդին, որ զրկի նրան ցամաքային տեղաշարժի իրավունքից։

Հասարակ ադրբեջանցին չի կարող ցամաքային ճանապարհով, ասենք, Քամարլի գյուղից հասնել 20 կիլոմետր այն կողմ գտնվող վրացական Սադախլո՝ ազգականներին տեսնելու։ Նա պիտի 507 կիլոմետր կտրի 6 ժամում, որպեսզի օդանավի տոմս գնի դեպի Թբիլիսի։

Սա աննախադեպ բռնություն է սեփական հպատակների հանդեպ։

Լավ, ինչ որ է։

Այս գրառման թեման ուրիշ է։

Մենք գիտենք, որ վրաց-ադրբեջանական երկաթգիծը ծառայում է նավթի արտահանման և զենքի ներկրման համար։ Ամեն օր միլիոնավոր դոլարների ադրբեջանական և ոչ միայն ադրբեջանական՝ թուրքմենական բարձրակարգ նավթ է տեղափոխվում Փոթի ու Բաթումի տրանզիտ լցակայաններ՝ Արևմուտք արտահանվելու համար։

4 օր է այս երկաթգիծը կանգնած է։

Ոչ մի լուր ու տեղեկություն։ Բռնատիրությունն արգելել է իր լրատվամիջոցներին խոսել այս թեմայով, օտարներն էլ ծպտուն չեն հանում։

Բոլոր դեսպանատներում գիտեն այս տեղեկությունը, բայց հրաման չկա բարձրաձայնելու։

Սա է արևմտյան քնձռոտ «խոսքի ազատությունը», որն այսօր վարչականորեն, ֆինանսապես ու տեխնորլոգիաներով ամբողջապես գտնվում է խորքային ուժերի տիրապետության տակ։

Սրանք դեռ ձնծաղիկներն են։ Դեռ ինչքան բաներ ջրի երես դուրս կգան։

Իսկ խրտվիլակ բռնատիրությունն ինքն իրեն ներշնչել է, թե ինքնիշխան ու դիմացկուն պետություն է։

Ո՞նց չհիշես մեր էպոսի հիշարժան պահը.

«Դավիթ ասաց՝ Մըսրա Մելիք, քեզի թա՛փ տուր...»:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 9333

Մեկնաբանություններ