ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Ռոմա»-ն հաղթեց «Ստամբուլ Բաշակշեհիր»-ին

«Ռոմա»-ն հաղթեց «Ստամբուլ Բաշակշեհիր»-ին
20.09.2019 | 13:13

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում (J խումբ) «Ռոմա»-ն հյուրընկալեց թուրքական «Ստամբուլ Բաշակշեհիր»-ին: Առաջին խաղակեսի վերջնամասում թուրքական ակումբի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կաիկարան: Երկրորդ կեսի սկզբին Էդին Ջեկոն կրկնապատկեց «գայլեր»-ի հաջողությունը: 71-րդ րոպեին Զանիոլոն հաշիվը դարձրեց 3:0: Խաղավարտին մոտ Կլույվետը խփեց 4-րդ գնդակը: Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի պահեստայինների շարքում էր և չմասնակցեց խաղին: Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 3-ին հյուրընկալվելով «Վոլֆսբերգեր»-ին:

Դիտվել է՝ 2521

Մեկնաբանություններ