ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Փղոսկրյա ավետարանը

Փղոսկրյա ավետարանը
27.03.2026 | 13:11

«Էջմիածնի փղոսկրյա ավետարանը» հայկական միջնադարյան մանրանկարչության ամենանշանավոր հուշարձաններից է, որը հայտնի է իր եզակի փղոսկրյա կազմով։ Ընդօրինակել է Հովհաննես Գրիչը՝ 989 թ․, Բղենո-Նորավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցում։ Պատվիրատու՝ Ստեփանոս քահանա։ Բնագիրը պարունակում է 35 x 28 սմ չափի 233 մագաղաթե թերթ։ Բաղկացած է գեղեցիկ երկաթագրով գրված չորս Ավետարաններից։

1913 թ․ Լևոն Ալեքսանդրի Մանթաշյանը 10․000 ֆրանկ նվիրաբերեց Փարիզի Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, անվանի հայագետ Ֆրեդերիկ Մակլերին այդ ավետարանի լուսատիպ հրատարակության համար, որը լույս տեսավ 1920 թ․։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 7722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ