«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ճաքեր թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հարաբերություններում

Ճաքեր թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հարաբերություններում
17.02.2026 | 12:40

Թուրք֊ադրբեջանական ռազմական համագործակցության հարաբերություններում սկսում է ճաքեր առաջանալ։ Մասնավորապես ադրբեջանական կողմը թուրք զինվորականների հետ վերջերս անցկացրած ՌԷՊ համատեղ զորավարժությունների ժամանակ, թույլ չի տվել թուրք զինծառայողներին ծանոթանալ իսրայելական համակարգերի հետ, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել թուրքական կողմում։

Իհարկե դա մեր երկրին չի վերաբերվում, քանի որ մենք այլևս «միջանցք» ենք։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3440

Մեկնաբանություններ