Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Նոր նշանակումներ 2026 թվականին՝ աշխարհագրական սկզբունքով

Նոր նշանակումներ 2026 թվականին՝ աշխարհագրական սկզբունքով
24.12.2025 | 11:18

Սույն գրառումը նվիրում եմ լյուստրացիայի ջատագովներին ու «թավշյա բացահայտումների» անտեսանելի ճակատի անխոնջ մարտիկներին:

Թեկնածուների անուններն իրական են, իսկ նշանակումների աշխարհագրությունը՝ անվճար առաջարկի կարգով են արված: Գուցե և հավանության կարժանանան տողերիս հեղինակի այս առաջարկները, ով գիտի:

Եվ այսպես,

Արթուր Հովհաննիսյան, Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիա, Մոսկվա։

Անահիտ Ավանեսյան, Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ։

Արսեն Թորոսյան, Կուրգանի սահմանապահ ինստիտուտ։

Սարգիս Խանդանյան, Օրյոլի Պահպանության դաշնային ծառայության ակադեմիա։

Ռուբեն Ռուբինյան, Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիա, Մոսկվա։

Արարատ Միրզոյանը ոչ մի տեղ չի նշանակվում, քանի որ արդեն նշանակված է։

Լուլու, ոչ մի տեղ չի նշանակվում։

Թեկնածուների այլընտրանքային ցանկ՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակի համար․

Դավիթ Ստեփանյան

Ստյոպա Սաֆարյան

Հովսեփ Խուրշուդյան

Սոնա Ղազարյան

Ալխաս Ղազարյան

Արուսյան Ջուլհակյան

Թագուհի Ղազարյան

Վերոնշյալ առաջարկների համար հիմք է ծառայել նշված կայքէջը (հղումը՝ https://www.sns.am/hy/pages/show/officer) որի բովանդակության հետ ծանոթացումը համոզիչ կերպով ապացուցում է առաջարկվող հաստատությունների իսկությունը, քանզի այն հաստատված է ՀՀ կառավարության կողմից:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ