«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

«5000 տղու սպանեցին Ղարաբաղում՝ ո՞վ պատասխան տվեց, որ քո մեռնելու համար ինչ-որ մեկը պատասխան տա»

«5000 տղու սպանեցին Ղարաբաղում՝ ո՞վ պատասխան տվեց, որ քո մեռնելու համար ինչ-որ մեկը պատասխան տա»
11.05.2026 | 14:48

Ահա թե ինչ պատասխանեցին ինձ, երբ առողջական խնդիրներիս պատճառով բժշկի օգնության կարիք էի զգում, և մեկ ժամ հետո նոր բուժքույր եկավ։

Բարձր սրտի աշխատանք, ճնշման անկում, սրտի անբավարար աշխատանք, խոցեր և բորոքումներ, որի արդյունքում արյուահոսություններ եմ ունենեւմ։ Ստացվում է, որ այլևս կասկած չկա, որ պետական մակարդակով սպանել և պատասխանատվության չենթարկվելը դարձել է սովորական երևույթ։ Անգամ չեն էլ թաքցնում արդեն, որ մարդակյին կյանքը իրենց համար արժեք չունի և անպատժելիությունը դարձել է սովորական բան, երևի անգամ խրախուսելի։ Ակամա հիշեցի Ռամիլ Սաֆարովին, ով հայ սպային գլխատելու համար այդպես էլ պատիժ չկրեց։ Երևի նպատակ կա նույն ոճը և քաղաքականությունը ներմուծել, ամրապնդել և իրականացնել Հայաստանում։

Այսինքն ի՞նչ է ստացվում |հային ուղղակի կամ անուղղակի մահվան հասցնելը, սպանելը դարձնել սովորական երևույթ հենց մեր երկրում, մեր պետության մեջ։

Կամ միգուցե մեր ժողովրդին նախապատրաստում են մի նո՞ր ցեղասպանության։ Չէ՞ որ հիմա հայոց ցեղասպանությունն է ուրացվում և հրաժարվում են պատմական արդարությունից։ Ստացվում է հային ցեղասպանելը կամ սպանելը չի պատժվում, բա էլ ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել և ինչու՞ թուրքն ու ադրբեջանցին ամենօրյա ռեժիմով չպետք է սպառնան հայ ժողովրդին և Հայաստանին։

«5000 տղու սպանեցին Ղարաբաղում, ո՞վ պատասխանտվեց, որ քո մեռնելու համար ինչ-որ մեկը պատասխն տա» .

Եվ սա ասում են ինձ` հիանալի գիտակցելով, որ պայքարել եմ հանուն Արցախի և բանտում եմ հանուն հենց այդ պայքարի։

Գիտակցելով, որ հայրս ու իր ընկերները զոհվել են Արցախում՝ հանուն Արցախի ազատագրման, և որ 44-օրյա պատերազմում հարյուրավոր հարազատ ընկերներ ու հարազատներ եմ կորցրել հենց Արցախում։ Եթե այդ պահին կայծակ հարվածներ ինձ, դժվար թե այդքան ցավ պատճառեր, քան այդ խոսքերը, որոնք չնայած մեծ ցավ պատճառեցին, բայց անկեղծ էին և ճշմարտությունն էին։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՊ կուսակցության նախագահ

Հ․Գ․

Եթե իմ նկատմամբ այդպիսի նպատակ և քաղաքական որոշում կա, ուրեմն թող իմանան, որ պայքարելու եմ մինչև վերջ, կռվելու եմ մինչև վերջ և մի օր այո պատասխան եք տալու, Հայ ժողովրդի և Աստծո առաջ։

Դիտվել է՝ 4545

Մեկնաբանություններ