«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Բոլոր ճանապարհները տանում են Պեկին»

«Բոլոր ճանապարհները տանում են Պեկին»
20.05.2026 | 15:32

Հին աշխարհում Հռոմեական պետությունը հզորագույնն էր, «բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ»: Այս թևավոր խոսքի իմաստը բոլորը գիտեն, բացատրելու կարիք չկա:
Այժմ 2026-ի մայիս ամիսն է: Իսկ ու՞ր են տանում հիմա «բոլոր ճանապարհները», որտե՞ղ են լուծվում գլոբալ ռազմաքաղաքական և տնտեսական խնդիրները, գծվում ազդեցության և շահերի գոտիների սահմանները: Արդեն կա հարցի միանշանակ պատասխան. «բոլոր ճանապարհները տանում են Պեկին»: Այստեղ են ժամանում երկու գերտերությունների առաջնորդները, այստեղ են փորձում գտնել համաձայնության և համագործակցության ուղիները: Սի Ծինփինը ուշադիր լսեց Թրամփին, այսօր լսում է Պուտինին: Կերտվում է Եռակենտրոն աշխարհի ճարտարապետությունը:

Ինձ հիացմունք է պատճառում կայուն-երկաթյա-պետականակենտրոն կոմունիստական քաղաքական համակարգով և պետական վերահսկողությամբ շուկայական տնտեսությամբ հզորագույն երկիր կառուցելու չինական եզակի փորձը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5852

Մեկնաբանություններ