«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ձայն տվեց իր երեխային սպանողին

Ձայն տվեց իր երեխային սպանողին
08.06.2026 | 10:34

1996-ի ընտրությունների ժամանակ եղած կեղծիքները և բռնությունները մանկական խաղ էին 2026-ին եղածի համեմատ։

Ծայրաստիճան մեծ թվով հարձակումներ ընդդիմության ներկայացուցիչների վրա, համատարած ձերբակալություններ կեղծ մեղադրանքներով, վախի մթնոլորտի ձևավորում։ Ահա այն ամենը, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը իր ՔՊ -ի ու չինովնիկների հետ։

Սա խայտառակություն էր, բայց միաժամանակ ահավոր շատ հիասթափեցնող այս ժողովրդի նկատմամբ, որը ենթարկվեց այդ ճնշումներին ու գնաց ձայն տվեց իր դահիճին, ձայն տվեց իր երեխային սպանողին։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ