«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ընդդիմությունը սպիտակ ձեռնոցներով փորձում է մրցել քաղաքական գիշատչի հետ

Ընդդիմությունը սպիտակ ձեռնոցներով փորձում է մրցել քաղաքական գիշատչի հետ
09.06.2026 | 16:13

Քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն:

Շարունակում են չափել իրականությունը իրավաբանական նորմերով՝ համառորեն անտեսելով քաղաքականության սկզբունքներն ու օրենքները:

Սա է պատճառը, որ հասարակության մեջ կարծրանում է այն կարծիքը, որ Հայաստանում փաստացի բացակայում է քաղաքական պայքարը:

Թերևս այն բացակայում էր նաև նախընտրական փուլում, երբ ընդդիմությունը սպիտակ ձեռնոցներով փորձում էր մրցել քաղաքական գիշատչի հետ:

Կար մրցակցություն: Չկար պայքար:

Եվ ուրեմն էքզիստենցիալ, քաղաքակրթական նշանակության ընտրությունների մասին բոլոր հայտարարությունները դատարկաբանություն էին: Խոսույթի մակարդակում սահմանվել էր մի շրջանակ, որին դուք չէիք համապատասխանում:

Այսօր, այս պահին Երևանի ու այլ քաղաքների փողոցներն ու հրապարակները պետք է հեղեղված լինեին մարդկանցով: Պետք է բարձրացված լիներ համատարած անհնազանդության ալիք: Վստահեցնում եմ, դա ձեր իրավաբանությանը չէր խանգարի: Հակառակը՝ կամրապնդեր ձեր իսկ դիրքերը ինստիտուցիոնալ մակարդակում:

Բայց դուք նախընտրում եք չհանել ձեր սպիտակ ձեռնոցները:

Անկախ վերահաշվարկի արդունքներից, անկախ հնարավոր վերադասավորումներից՝ հարացուցային իմաստով բան չի փոխվելու: Որովհետև դուք շարունակելու եք զբաղվել իրավաբանությամբ, իսկ քաղաքական գիշատիչը՝ իր ուղիղ գործով՝ քաղաքականությամբ:

Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ