Այլազգիների նկատմամբ թշնամանքի սերմը ցանեցին, մեծացավ-մեծացավ, դարձավ հսկա շաղգամ: Մեծով-պստիկով քաշեցին-քաշքշեցին, նոր էին հանել, մեկ էլ` տրա՜ք: ՈՒ էս առակը տխուր, բայց օրինաչափ վախճան ունեցավ:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իրանի դեմ ահաբեկչական պետություններ սիոնիստական Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես չհայտարարված պատերազմի սանձազերծման դեռ 3-րդ օրը «360» հեռուստաալիքի եթերում, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , հայտարարել է, որ Իրանում Արևմուտքի գործողությունները կարող են երկրում Չեռնոբիլի նման աղետ առաջացնել...