ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ
09.01.2026 | 17:05

Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։

Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝

• 38 -ն ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն,

• 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը,

• 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա,

• 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայարապետի կողմից։

Ի դեպ՝ 2011 թվականին Նորին Սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը։

Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 2038

Մեկնաբանություններ