Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Մոդեռն սուլթանատներում քաղաքացիական հասարակություն չի կարող լինել

Մոդեռն սուլթանատներում քաղաքացիական հասարակություն չի կարող լինել
14.02.2026 | 12:11

Քաղաքացիական հասարակություն՝ նշանակում է հասարակության այն հատվածը, որը կազմված է քաղաքացիներից և նրանց ստեղծած անկախ կազմակերպություններից, որոնք գործում են պետությունից և իշխանությունից անկախ։ Սա այն համընդհանուր դասագրքային մոտեցումն է, որով, թեկուզ և պարզունակ, բայց քիչ թե շատ հասկանալի կարելի է պատկերացում ունենալ քաղաքացիական հասարակության մասին: Նշեմ նաև, որ քաղհասարակության գոյությունը առաջին հերթին նպատակ ունի վերահսկել իշխանության գործունեությունը, որպեսզի այն չսահմանափակի ազատություններն ու իրավունքները, չվտանգի ժողովրդավարությունը: Բայց կա նաև մեկ այլ դասագրքային ճշմարտություն. բռնապետական և ավտորիտար, միակուսակցական և ամբողջատիրական հասարակություններում, հատկապես մոդեռն սուլթանատներում քաղաքացիական հասարակություն չի կարող լինել: Հարց՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ո՞րն է: Հետևություն՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները խաղաղասիրական և բարիդրացիական ռելսերի վրա տեղափոխելու համար, թերևս, տրամաբանական կլիներ գործի դնել այլ ձևաչափեր: Օրինակ՝ գիտական և կրթական հանրության ներկայացուցիչների, ուսանողների, սահմանային համայնքների ավագանու, գործարար շրջանակների, սպորտսմենների, արվեստի գործիչների հանդիպումներ և միջոցառումներ: Կարելի էր փորձել նաև սահմանային գոտու փոքր տոնավաճառներ կազմակերպել: Այլապես, մի կողմից՝ կողմնակալ, երկու-երեք մարդ ունեցող հայկական «փորձագիտական» կազմակերպության ցուցանակներով ներկայացուցիչներ, մյուս կողմից՝ գոյություն չունեցող քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպումը արդյունավետ չի կարող լինել:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ