Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Կանգնելու ենք լիակատար աղետի առաջ, եթե այս կառավարությունը մնա իշխանության

Կանգնելու ենք լիակատար աղետի առաջ, եթե այս կառավարությունը մնա իշխանության
04.01.2026 | 11:10

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչը կործանում է ընկերությունը՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման՝ ցուրտ ձմռանը։

Իրենց սխալն ընդունելու փոխարեն, իշխանությունները՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, կոչ են անում մարդկանց ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործել։

Մենք կանգնելու ենք լիակատար աղետի առաջ, եթե այս կառավարությունը մնա իշխանության։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ