«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանում արդար աշխատանքն ու աշխատողները նսեմացված են

Հայաստանում արդար աշխատանքն ու աշխատողները նսեմացված են
01.05.2026 | 14:05

Մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը։ Այդ տոնը արժևորում է աշխատանքը և աշխատողներին։ Սակայն Հայաստանում համատարած խախտվում են աշխատավորների իրավունքները, արդար աշխատանքն ու աշխատավորները նսեմացված են։ Նախկինի նման, թեև ավելի փոքր չափերով, գործում է ստվերային զբաղվածությունը, աշխատողներին չգրանցելը։ Մարզերի սննդի օբյեկտներում աշխատող հավաքարարներ, ամաններ լվացողներ կան, ովքեր չնչին, անխղճորեն ցածր աշխատավարձ են ստանում; Ցավոք, Հայաստանում այդպես էլ չկայացան արհեստակցական միությունները, որպեսզի պաշտպանեն աշխատավորների ոտնահարված իրավունքները։

Քանի դեռ չկա օրինապաշտ, բարոյապես արդար, հայամետ իշխանություն, բոլորի, առավել ևս, աշխատավորների իրավունքները ոտնահարված են լինելու։ Հուսամ, որ առջևում դրական փոփոխություններ են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4487

Մեկնաբանություններ